Փոլ Վացլավեկ
Փոլ Վացլավեկ Paul Watzlawick | |
---|---|
Ծնվել է | 1921 հուլիսի 15 Ֆիլլախ, Ավստրիա |
Մահացել է | մարտի 31, 2007 Պալո-Ալտո, Կալիֆոռնիա | (տարիքը 85)
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրիա, ԱՄՆ |
Ազգություն | Ավստրիացի |
Մասնագիտություն | Հոգեբանություն Հոգեթերապիա |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեթերապիա |
Ալմա մատեր | Կա Ֆոսկարի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][2], գերմաներեն[2] և իտալերեն |
Պարգևներ | |
Paul Watzlawick Վիքիպահեստում |
Փոլ Վացլավեկ (գերմ.՝ Paul Watzlawick, հուլիսի 25, 1921[1][5][7][…], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա[8] - մարտի 31, 2007[1][5][6][…], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի ընտանեկան թերապևտ, հոգեբան, հաղորդակցման տեսաբան և փիլիսոփա։ Որպես հաղորդակցման տեսության և արմատական կառուցողականության մասնագետ՝ Վացլավեկը ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի և ընդհանուր հոգեթերապիայի բնագավառներում։ Վացլավեկը համոզված էր, որ մարդիկ, անընդհատ իրենց խնդիրների մասին մտածելով և փորձելով լուծումներ գտնել, իրենք իրենց տառապանք են պատճառում։ Նա Հոգեկանի հետազոտությունների համալսարանի ամենակարկառուն դեմքերից մեկն էր։ Վացլավեկն ապրել և աշխատել է Պալո-Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա)[9][10][11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Ավստրիայի Ֆիլլախ քաղաքի ավագ դպրոցն ավարտելուց հետո Վացլավեկը տեղափոխվում է Իտալիա՝ Վենեցիա։ Այնտեղ նա ընդունվում է Կա Ֆոսկարի համալսարան և ուսումնասիրում փիլիսոփայություն ու բանասիրություն։ 1949 թվականին Վացլավեկը ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Այնուհետև նա սովորում է Ցյուրիխի Կարլ Յունգի համալսարանում, որտեղ էլ արժանանում է վերլուծական հոգեբանության դոկտորի աստիճանի։ 1957 թվականին նա շարունակում է իր հետազոտական գործունեությունը Էլ Սալվադորի համալսարանում[9]։
1960 թվականին իր դասախոսներից մեկի միջնորդությամբ Վացլավեկը տեղափոխվում է Պալո-Ալտոյի Հոգեբանական հետազոտությունների համալսարան։ 1967 թվականից սկսած նա դասավանդում է հոգեբուժություն Սթենֆորդի համալսարանում[9]։
Վացլավեկը մահացել է 2007 թվականին Պալո-ալտոյում գտնվող իր տանը։ Մահվան պատճառ էր հանդիսացել սրտի հանկարծակի կանգը[9]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիֆոռնիայում Վացլավեկը համագործակցում է Գրեգորի Բեյթսոնի և նրա թիմի հետ։ Վերջիններս զբաղված էին, այսպես կոչված, երկակի հաղորդակցության ուսումնասիրությամբ, որը հանդիսանում է շիզոֆրենիայի տեսություններից մեկը։ Այն իրենից ներկայացնում է մի այնպիսի հաղորդակցական իրավիճակ, որի դեպքում անհատը ստանում է մի ինֆորմացիա, որն ներառում է երկու կամ ավելի տեղեկատվություն։ Ընդ որում, դրանք բոլորն իրար հակասող և միևնույն ժամանակ բացառող են։ Այսպիսով, ինֆորմացիա ստացողն ընկնում է շփոթմունքի մեջ։ Ահա, այս ուսումնասիրությունն էլ հետագայում հաղորդակցման տեսության հիմնաքարը հանդիսացավ։ Վացլավեկը նաև զարգացրել է արմատական կառուցողականության տեսությունը և մանրամասն ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի ոլորտում[9][12]։
Փոխազդեցության տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վացլավեկը լայնամասշտաբ ուսումնասիրություններ է կատարել, թե ինչպես է ընտանիքի ներսում տեղի ունենում հաղորդաակցությունը։ Նա հաղորդակցման տեսության (առավել հայտնի որպես փոխազդեցության տեսություն) հինգ աքսիոմ է սահմանում։ Կիբեռնետիկայի տեսանկյունից դիտարկելիս՝ փոխազդեցությունն իրենից ներկայացնում է մեկնաբանական տեսություն։ Բոլոր հինգ աքսիոմները պարտադիր կերպով պետք է ներկա լինեն, որ ունենանք լիարժեք հաղորդակցական գործընթաց, ինչպես նաև միմյանց հետ շփվելու ունակություն երկու անհատների կամ ընտանիքի բոլոր անդամների միջև։ Երբ գործը հասնում է այս տեսությանը, բազմաթիվ անհամապատասխանություններ են առաջանում, քանի որ հաղորդակցությանը մասնակից բոլոր անդամները ՙՙ տարբեր լեզուներով են խոսում՚՚: Սա տեղի է ունենում, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական մոտեցումը և պատկերացումը հաղորդակցության վերաբերյալ։ Փոխազդեցության տեսության հիմնական սկզբունքները կիբեռնետիկ բնույթ են գրում։ Քանի որ ինֆորմացիան այս տեսության ուսումնասիրության առանցքային առարկան է, այն կապված է հաղորդակցական համակարգերի տարաբնույթ գործընթացների հետ։ Հետևաբար այն սերտորեն առնչվում է մարդկային համակարգերի, օրինակ ընտանիքի, մեծ կազմակերպությունների և նույնիսկ միջազգային հարաբերությունների հետ[9][13]։
Ըստ փոխազդեցության տեսության հաղորդակցությունը հիմնված է այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում, և ոչ թե՝ ում հետ, որտեղ, երբ կամ ինչու է տեղի ունենում։ Ուսումնասիրության ենթարկվել են ներքին առողջ հարաբերություններ ունեցող ընտանիքիները և միմյանց հետ շփման խնդիրներ ունեցող ընտանիքները։ Համարվում է, որ մարդու անհատականությունը, բնավորությունը ձևավորվում են այլ մարդկանց հետ շփման արդյունքում[13]։
Փոխազդեցության տեսությունը պահանջում է հաղորդակցական կանոնների ցանց, որը կառավարում է ընտանեկան հոմեոստազը։ Վերջինս, կարծես, ընտանիքի անդամների միջև ներքին, հաճախ անգիտակցական մակարդակում ձևավորված համաձայնություն լինի՝ ստատուս-քվոն պահպանելու համար։ Անգամ եթե ստատուս-քվոն բացասական է, շատ բարդ է լինելու այն պահպանելը։ Փոխազդեցության տեսաբանները հավատացած են, որ մենք չենք կարողանա գիտակցել այդ կործանարար դիմադրության իրական էությունը, եթե չհասկանանք Վացլավեկի առաջարկած աքսիոմները։ Հետևյալ աքսիոմները կարող են բացատրել, թե ինչպես է տեղի ունենում թերհասկացումը, եթե հաղորդակցությանը մասնակիրց բոլոր անձինք չեն գտնվում «նույն գծի վրա»։ Եթե այս աքսիոմներից մեկը խախտվում է, ողջ հաղորդակցությունը հնարավոր է ձախողվել։ Բոլոր այս աքսիոմները բխում են Գրեգորի Բեյթսոնի աշխատություններից։ Դրանց մեծ մասը զետեղված է «Քայլեր դեպի մտքի էկոլոգիան» (1972) աշխատությունում[13]։
Վացլավեկն առաջարկել է հետևյալ աքսիոմները ընտանեկան հոմեոստազը պահպանելու համար[13]՝
- Մարդը չի կարող չհաղորդակցվել. յուրաքանչյուր վարքագիծ հաղորդակցման տեսակ է։ Քանի որ յուրաքանչյուր վարքագիծ յուրօրինակ է, և չկա նույնի կրկնորդը, չհաղորդակցվելը դառնում է անհնար։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը խուսափում է հաղորդակցումից (ինչպես օրինակ ոչ վերբալ հաղորդակցության անգիտակցական օգտագործումը), դա էլ արդեն իսկ հաղորդակցման տեսակ է։ Գոյություն ունի, այսպես կոչված, ախտանիշների ստրատեգիա։ Դա մեր լռությունն է ուղված մի բանի, որը դուրս է մեր վերահսկողությունից, և դրա հետևանքով յուրաքանչյուր հաղորդակցման գոյությունը դառնում է հնարավոր։ Դրա օրինակներն են դեմքի արտահայտությունները, թվային հաղորդակցությունը, լռությունը։ Սրանք բոլորը ինֆորմացիա ստացողի կողմից կարող են դիտարկվել որպես նշաններ։
- Յուրաքանչյուր հաղորդակցություն ունի բովանդակություն և հարաբերակցություն։ Վերջինս լրացնում է առաջինին և հետևաբար դառնում է մետահաղորդակցություն։ Բոլոր հաղորդակցությունները իմաստ և ինֆորմացիա են պարունակում։ Այդ ինֆորմացիան հիմնված է այն փաստի վրա, թե խոսող անձը ինչպես է ուզում, որ իրեն հասկանան։ Կարևոր է նաև, թե նա ինչպիսի հարաբերություններ ունի ինֆորմացիա ստացողի հետ։ Հաղորդակցությանը մասնակից անձանց հարաբերությունները համարվում են ոչ վերբալ։ Բովանդակությունն այն է, ինչ ասվել է։ Այսինքն, այն վերբալ է։ Որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ է ասվել, հարկավոր է կարողանալ վերլուծել և՛ բովանդակությունը, և՛ հարաբերակցությունը։ Փոխազդեցության հարաբերակցական ասպեկտը հայտնի է որպես մետահաղորդակցություն։ Մետահաղորդակցությունը հաղորդակցության մասին հաղորդակցությունն է։
- Հարաբերակցության բնույթը կախված է հաղորդակցության ընթացակարգի կետադրությունից։ Ինֆորմացիա ուղարկողն ու ստացողը տարբեր կերպ են կառուցում հաղորդակցության հոսքը։ Դրա միջոցով նրանք իրենց վարքագիծը և վերաբերմունքն են արտահայտում։ Հաղորդակցությունը կետադրելը նշանակում է իրադարձությունների մի մասը որակել որպես պատճառ, իսկ մյուս մասը՝ հետևանք։ Հաղորդակցության դեպքում, երբ մի բան տեղի է ունենում, ապա դրան ի պատասխան մեկ ուրիշն էլ է տեղի ունենում։ Օրինակ, կինը տղամարդու հետ հարաբերություններում իրեն ընկճված է զգում։ Հետևաբար տղամարդն իրեն մեղավոր է զգում։ Սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյոք կինը ընկճված է տղամարդու պատճառով, և արդյոք տղամարդն իրեն մեղավոր է զգում կնոջ ընկճվածության հետևանքով։
- Մարդկային հաղորդակցությունը ներառում է և՛ թվային, և՛ հաղորդակցական մոդալայնություն։ Այս աքսիումը վերաբերում է առաջին աքսիոմում նշված ոչ վերբալ հաղորդակցությանը և ախտանիշների ստրատեգիային։ Այն հիմնականում կապված է հարաբերակցության ներսում տեղի ունեցող հաղորդակցության թվային բովանդակությանը։
- Միջմարդկային հաղորդակցական ընթացակարգերը կա՛մ սիմետրիկ են, կա՛մ լրացական։ Այս աքսիումը կարևորություն է տալիս մետահաղորդակցությանը, որը ներառում է երկու բաղկացուցիչ մասնիկներ՝ ինֆորմացիայի սիմետրիկ փոխանակում և լրացական փոխանակում։ Սիմետրիկ փոխանակումը հիմնված է հաղորդակցվող անձանց հավասարության վրա։ Մինչդեռ լրացական հաղորդակցությունը հիմնված է հաղորդակցվող անձանց հարաբերությունների տարբերության վրա։ Այս ողջ իրավիճակում երեք տեսակի հարաբերություններ կարող են ձևավորվել։ Հաղորդակցվող անձանցից մեկը փորձում է ամբողջությամբ կառավարել իրավիճակը։ Երկրորդ հնարավոր տարբերակը հակառակ գործընթացն է։ Տվյալ անձը ենթարկվում է մյուսին։ Վերջին տարբերակն այն է, որ հաղորդակցվող բոլոր անձինք հավասար են, և, այսպիսով, իրավիճակը չեզոքանում է։ Առաջին երկուսը լրացական հաղորդակցման տեսակին են պատկանում, իսկ վերջինը՝ սիմետրիկ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիեննային մատուցած ծառայությունների համար մեդալ
- Վիկտոր Ֆրանկլի մրցանակ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլ Վացլավեկ հանդիսանում է բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։ Ստորև ներկայացված են նրա ուսումնասիրություններն ու հետազոտություններն ամփոփող գրքերը[14]՝
- mit Janet H. Beavin und Don D. Jackson: Menschliche Kommunikation – Formen, Störungen, Paradoxien (Originaltitel: Pragmatics of Human Communication), Hans Huber, Bern 1969. (13., unveränderte Auflage. Hogrefe Verlag, Bern/ Göttingen 2016, ISBN 978-3-456-85745-9)(գերմ.)
- mit John H. Weakland und Richard Fisch: Lösungen – Zur Theorie und Praxis menschlichen Wandels. Huber, Bern 1974, ISBN 3-456-80038-X.(գերմ.)
- Wie wirklich ist die Wirklichkeit – Wahn, Täuschung, Verstehen. Piper, München 1976, ISBN 3-492-02182-4.(գերմ.)
- Die Möglichkeit des Andersseins – Zur Technik der therapeutischen Kommunikation. Huber, Bern 1977, ISBN 3-456-80433-4. (Neuauflage 2002, ISBN 3-456-83895-6)(գերմ.)
- Gebrauchsanweisung für Amerika – Ein respektloses Reisebrevier. Piper, München 1978, ISBN 3-492-02401-7.(գերմ.)
- Die erfundene Wirklichkeit – Wie wissen wir, was wir zu wissen glauben? Piper, München 1981, ISBN 3-492-02581-1.(գերմ.)
- Anleitung zum Unglücklichsein. Piper, München 1983, ISBN 3-492-02835-7.(գերմ.)
- Vom Schlechten des Guten oder Hekates Lösungen. Piper, München 1986, ISBN 3-492-03085-8.(գերմ.)
- mit Franz Kreuzer: Die Unsicherheit unserer Wirklichkeit – Ein Gespräch über den Konstruktivismus. Piper, München 1988, ISBN 3-492-20742-1.(գերմ.)
- Münchhausens Zopf oder Psychotherapie und „Wirklichkeit“. Huber, Bern 1988, ISBN 3-456-81708-8.(գերմ.)
- Vom Unsinn des Sinns oder vom Sinn des Unsinns. Picus, Wien 1992, ISBN 3-85452-315-7.(գերմ.)
- Wenn du mich wirklich liebtest, würdest du gern Knoblauch essen – Über das Glück und die Konstruktion der Wirklichkeit. Piper, München 2006, ISBN 3-492-04942-7.(գերմ.)
- Man kann nicht nicht kommunizieren. Huber, Bern 2011, ISBN 978-3-456-85029-0.(գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 CONOR.Sl
- ↑ http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ 8,0 8,1 Deutsche Nationalbibliothek Record #118629549 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Andrea Köhler-Ludescher: Paul Watzlawick: Die Biografie. Die Entdeckung des gegenwärtigen Augenblicks. Huber, Bern 2014, ISBN 978-3-456-85412-0.(գերմ.)
- ↑ Alois Huber, André Höschele: Paul Watzlawick: Mensch, einer von uns beiden ist verrückt. Der Konterfei 008, Wien 2014 ISBN 978-3-9503749-7-1.(գերմ.)
- ↑ Watzlawick, Paul (Verfasser), Menschliche Kommunikation : Formen, Störungen, Paradoxien / Paul Watzlawick, Janet H. Beavin, Don D. Jackson. 2017.(գերմ.)
- ↑ Paul Watzlawick, Janet H. Beavin, Don D. Jackson: Menschliche Kommunikation. Formen, Störungen, Paradoxien. 11., unveränd. Auflage. Huber, Bern 2007.(գերմ.)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Mehnert, Ann-Kristin (Verfasser), Watzlawicks Axiome im Spannungsfeld interkultureller Kommunikation / Ann-Kristin Mehnert, 2016. 978-3-668-16780-3
- ↑ Paul Watzlawick - KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Վացլավեկ» հոդվածին։ |
|
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Ավստրիայում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 2007 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ավստրիացի գիտնականներ
- Ավստրիացի հոգեբաններ
- Ավստրիացի հոգեվերլուծողներ
- Ավստրիացի փիլիսոփաներ
- Գիտությունների դոկտորներ
- Հուլիսի 15 ծնունդներ